ԴԱԼԱՐԻ Մ/Դ

Դալարի մ/դ

Սեպտեմբերի 11th, 2017

Դալարի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1965թ. և նույն տարում էլ գործել է:

Ունի երկու մասնաշենք, երկհարկանի է, նախատեսված է 800 աշակերտի համար:

Շենքի ֆիզիկական վիճակը լավ է, ունի մեծ մարզադահլիճ,հանդիսությունների սրահ, վերանորոգված է,դպրոցամերձ տարածքի մակերեսը կազմում է 4400քմ., օժանդակ տարածք չունի:

Դպրոցը անվանակոչված չէ:

Հիմնադրման տարում դպրոցի տնօրենն է եղել Գաբրիել Գաբրիելյանը /պատմության մասնագետ/:

Դպրոցի շրջանավարտներից շատերը ստացել են բարձրագույն կրթություն և աշխատել են ժողովրդական տնեսության տարբեր բնագավառներում:

Դպրոցում աշակերտները ուսումնասիրում են ռուսաց և անգլերեն լեզուներ:

Աշակերտ-ուսուցիչ և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները պատշաճ մակարդակի են:

Դպրոցի տնօրենն է`

Հախվերդյան Շողիկ Օնիկի` բարձրագույն կրթությամբ, 34 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով: Պաշտոնավարում է 2013թ. ապրիլից:

Դպրոցն ունի համակարգչային, ՆԶՊ և կենս. անվտանգության, ֆիզիկայի, շախմատի,քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության դասասենյակներ, որոնք զինված են նորագույն դիդակտիկ նյութերով:

Դպրոցը ջեռուցվում է լոկալ կացայատնից: Ունի ինտերնետ կապ, լուսավոր դասասենյակներ, բարեկեցիկ պայմաններ ուսումնական գործընթացն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Դպրոցի նպատակը կիրթ և հայրենասեր աշակերտներ դաստիարակելն է:

ԴԱԼԱՐԻ Մ/Դ